copy image url
Ավելին 5 տարի առաջ - 18:48 20-08-2021

Հնդկաստանը պատրաստվում է հաստատել COVID-19-ի՝ աշխարհում առաջին ԴՆԹ պատվաստանյութը

Հնդկաստանում դեղերի տեղական կարգավորիչի փորձագետները խորհուրդ են տվել հաստատել աշխարհում առաջին ԴՆԹ պատվաստանյութը ZyCoV-D կորոնավիրուսի համար: Այդ մասին հաղորդում է CNBC-TV18-ը ուրբաթ՝ օգոստոսի 20-ին:

Մինչ այժմ պարզվել է, որ կորոնավիրուսի դեմ ամբողջական իմունիզացիայի համար անհրաժեշտ է դեղամիջոցի երեք դեղաչափ: Միևնույն ժամանակ, փորձագետները նշել են, որ պատվաստանյութի արտադրողը՝ հնդկական Zydus Cadila ընկերությունը, պետք է պատվաստանյութի վերաբերյալ լրացուցիչ տվյալներ տրամադրի:

Նկատենք, որ ZyCoV-D- ը պլազմիդային ԴՆԹ պատվաստանյութ է, որը արտադրում է SARS-CoV-2 հասկային սպիտակուց և առաջացնում է իմունային պատասխան՝ միջնորդավորված մարդու իմունային համակարգի բջջային և հումորալ ճյուղերով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀԿ-ն Հնդկաստանում և Աֆրիկայում հայտնաբերել էր կեղծ Covishield պատվաստանյութեր: Կեղծ պատվաստանյութերը «լուրջ վտանգ են ներկայացնում հանրային առողջության համար», - հաղորդել է է ԱՀԿ-ն: Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հետաքննություն է սկսել:

Նաև հաղորդվել է, որ Pfizer պատվաստանյութի արդյունավետությունը նվազում է ավելի արագ, քան AstraZeneca-ն: Նրանք, ովքեր ունեցել են COVID-19 պատվաստման ամբողջական կուրս, ունեն վիրուսային նույն բեռը, ինչ նրանք, ովքեր չեն ստացել պատվաստանյութը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը