Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:59 19-08-2021

Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման ծավալներն ավելացել են

Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման ծավալներն ավելացել են: 2019-2021 թվականների ընթացքում ներմուծվել է ավելի քան 5200 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, իսկ 2018 թվականին՝ ընդամենը 12 էլեկտրամոբիլ:

Միայն 2019-2020թթ․ հանրապետություն է ներմուծվել ավելի քան 265 հազար տրանսպորտային միջոց, որից միայն 2 հազար 800-ը բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցներ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանի կառավարությունը որոշել է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություն սահմանել մինչև 5տ զանգված ունեցող բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծման և օտարման համար: Ավելին, ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառման ժամկետը կերկարաձգվի երեք տարով՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։ Ինչի շնորհիվ կնվազեն բեռնատար ավտոմեքենաների վնասակար արտանետումները: Իսկ ինչպես հայտնի է՝ բեռնատար տրանսպորտային միջոցները մեծամասամբ աշխատում են դիզելային վառելիքով, ինչի օգտագործումը հանդիսանում է շարժական աղբյուրներից օդի աղտոտման հիմնական պատճառներից մեկը:

Բացի դրանից՝ 2018-2020թ․ ՀՀ գրեթե բոլոր մարզերում տեղադրվել են 20-ից ավելի լիցքավորման կայաններ։

Իսկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2021/2022թթ․ նախատեսվում է միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մասնագիտությունների շարքում ընդգրկել նաև էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման տեխնիկ մասնագիտությունը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ