copy image url
Ավելին 4 տարի առաջ - 15:20 17-08-2021

Բոբ Դիլանը մեղադրվում էր 1965 թ․ աղջկա բռնաբարության մեջ

Նոբելյան մրցանակի դափնեկիր, ամերիկացի երգիչ-երգահան Բոբ Դիլանը մեղադրվում էր թմրանյութերի օգտագործման, ինչպես նաև 1965 թ․ 12-ամյա աղջկա բռնաբարության մեջ, երբ երաժիշտը 20 տարեկան էր։ Այս մասին հայտնում է NBC News-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հայցը ներկայացվել է Նյու Յորք նահանգի Գերագույն դատարան:

Ըստ հայցի՝ արտիստը աղջկա հետ ընկերացել է 1965-ի մայիսին: Փաստաթղթում ասվում է, որ նա, իբր, «հուզական կապ» է հաստատել դեռահասի հետ, որպեսզի «նվազեցնի սեռական բռնության նպատակով նրա արգելքները», ինչի հետևանքով աղջիկը «մինչ օրս հուզականորեն և հոգեբանորեն տրավմայի է ենթարկված»: Հայցում ոչ մի ապացույց չի ներկայացվել:

Նշվում է նաև, որ երեխան տառապել է դեպրեսիայից, անհանգստությունից և բռնության այլ հետևանքներից:

Ինչպես ասել է Դիլանի խոսնակը, «56 տարվա հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում, և վճռականորեն կպաշտպանվի»:

Տուժողի փաստաբանը խոստացել է, որ պաշտպանական կողմը մեղադրանքը կապացուցի դատարանում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
18:00 ՔՊ-ի նոր ախորժակը. ինչպես են կործանում դինամիկ զարգացող «Արարատցեմենտը»