Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:23 17-08-2021

ԱՄՆ-ն Աֆղանստանում ստեղծված իրավիճակը տագնապի ազդանշան է համարում Ուկրաինայի և Վրաստանի համար

National Interest-ի սյունակագիր Նիկոլաս Գվոզդևն իր հոդվածում Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալը զգոնության կոչ է անվանել երկրի այն դաշնակիցների համար, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն:

Ըստ նրա՝ խոսքը նաև Ուկրաինայի և Վրաստանի մասին է: Լրագրողը նշել է, որ Վաշինգտոնի արտաքին քաղաքականության մեջ հստակ տարբերակում կա այն պետությունների միջև, որոնց հետ դաշինք է կնքվել պայմանագրով, և մնացած բոլորի միջև:

Նա հիշեցրել է, որ 2012 թ. Աֆղանստանը նշանակվել էր որպես Միացյալ Նահանգների հիմնական դաշնակից Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս: Ենթադրվում էր, որ իսլամական հանրապետությունը դառնալու է տարածաշրջանում Վաշինգտոնի ազդեցության տարածման առանցքային երկիր, ասել է Գվոզդևը: Այժմ, ինչպես նա նշում է, երբ Քաբուլի պաշտոնապես ճանաչված կառավարությունը տապալվել է «Թալիբանի» կողմից ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում, ԱՄՆ-ում գրեթե ոչ ոք չի հիշատակում, որ Աֆղանստանն իրենց դաշնակիցն է: