Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:02 16-08-2021

Նոր վիետնամական սինդրոմի հոտ է գալիս․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայ ազգը կուստուրիցայական իռացիոնալիզմի մեջ է։

Յուրաքանչյուր իրեն հարգող միջին վիճակագրական հայ, թրենդից հետ չմնալու համար,
աֆղանական իրադարձությունների մասով իր գեոպոլիտիկ կարծիքն է հայտնում։ Ու անգամ նրանք, ովքեր քարտեզի վրա դեռ շարունակում են փնտրել Ատլանտիդան, մի մասն էլ երեկ Ատլանտիդա-Երևան չվերթով եկել է տուն ու ահավոր գոհ է ատլանտիդյան զագարից, խորիմաստ տոնով գրում են՝ «Քաբուլը ընկավ»։ Բնականաբար, անգամ աչքաչափով տեղյակ չլինելով աֆղանական խնդրից, «Թալիբանից» ու հեռավոր պատկերացում չունենալով կատարվածի հարավկովկասյան հնարավոր ռեկաշետներից։

Իսկ տեղի ունեցածի ռիսկերը առավել քան կոնկրետ ու առարկայական են։
Այլևս ակնհայտ է, որ իսլամիստական շարժման հաղթանակը անխուսափելիորեն խթանելու է իսլամիստական թրենդը մեր թշնամի Թուրքիայում և Ադրբեջանում ևս։

Էրդողանն արդեն սկսել է բանակցել թալիբների հետ թե՛ ուղղակի և թե՛ Պակիստանի միջոցով։ Չմոռանանք, որ թալիբները Պակիստանի «դուստր ձեռնարկությունն են» ու Հայաստանի երդվյալ թշնամին։

Այսպիսով, Թուրքիան ստանում է նոր բոնուսներ, իսկ Էրդողանի ախորժակի աշխարհագրությունը շատ լայն ու կոնկրետ է։

Բնական է, որ Ռուսաստանի սահմանային երկայնքով ապակայունացման նոր ականների տեղադրումը Հարավային Կովկասը տանելու է նոր ցնցումների ու Հայաստանը չի կարող ցնցումների այդ լավայից «թռնել»։

Մտածեք այդ մասին, որովհետև էն վաղը, որ գալու է և երևի արդեն ուշ է լինելու՝ կարծես թե տեղ է հասնում»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել