Արտաքին 5 տարի առաջ - 16:57 16-08-2021

Հրդեհների պատճառով Իսպանիայում տարհանվել են հարյուրավոր մարդիկ

Իսպանիայում կիրակի՝ օգոստոսի 15 -ին, անտառային հրդեհների պատճառով առնվազն 800 մարդ տարհանվել է երկու շրջաններից: Այս մասին հայտնում է AR գործակալությունը:

Հաղորդվում է, որ Կաստիլիայի եւ Լեոնի շրջանային կառավարությունները տարհանել է քաղաքացիներին մի քանի գյուղերից: Երկու ինքնաթիռ, ուղղաթիռ և մոտ 200 հրշեջ ուղարկվել են Իսպանիայի կենտրոնական Ավիլա նահանգ՝ հրդեհները մարելու համար:

Իսպանիայի արևելյան հատվածում՝ Վալենսիայում, ամպրոպը հրդեհ է առաջացրել, որի արդյունքում 300 մարդ բնակչությամբ Ազուեբար գյուղը տարհանվել է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիայում մի քանի խոշոր անտառային հրդեհներ են բռնկվել: Ալբասետե նահանգում հրդեհների մարման աշխատանքներում ներգրավված է եղել արտակարգ իրավիճակների ռազմական ստորաբաժանումը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը