copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:14 14-08-2021

ԱՀԿ-ն կոչ է արել ռացիոնալ օգտագործել COVID-19-ի դեմ պատվաստանյութերը

ԱՀԿ փորձագետները հորդորում են աշխարհի բոլոր երկրներին ռացիոնալ օգտագործել կորոնավիրուսի դեմ ունեցած պատվաստանյութերը: Խոսքն ամբողջ աշխարհում դեղամիջոցի հավասարաչափ բաշխման մասին է: Մասնագետների կոչը հրապարակել է Le Monde թերթը:

Ըստ փորձագետների՝ անհրաժեշտ է, որ բոլոր երկրներում մինչև սեպտեմբեր պատվաստվի բնակչության 10 տոկոսը: Համավարակը հաղթահարելու օպտիմալ ցուցանիշը, սակայն, 40 տոկոսն է:

ԱՀԿ-ն հարուստ երկրներին կոչ է անում ակտիվորեն տարածել պատվաստանյութերը COVAX ծրագրի միջոցով: 60 երկրներ կախված են դրանից, մինչդեռ այդ երկրներում դեռևս բնակչության ընդամենը 3 տոկոսն է պատվաստումներ ստացել: Միևնույն ժամանակ, աշխարհում արդեն բաժանվել է պատվաստանյութի 3 միլիարդ դեղաչափ, և դրանցից միայն 90 միլիոնը՝ մարդասիրական ծրագրի միջոցով:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել