Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:17 11-08-2021

Սիբիրի անտառային հրդեհներն ավելի կործանարար են, քան աշխարհում բոլոր մնացածը՝ միասին վերցրած. WP

Սիբիրում բռնկված հրդեհներն ավելի շատ վնաս են հասցնում անտառներին, քան Հունաստանում, Թուրքիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և Կանադայում հրդեհները միասին վերցրած: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով Greenpeace-ի փորձագետներին:

Մասնագետների տեղեկություններով, ռուսական անտառների մոտ կեսը չի պաշտպանվում տարածաշրջանային իշխանությունների կողմից՝ հիմնականում հրդեհաշիջման համար անբավարար ֆինանսավորման պատճառով:

«Այս անտառները շատ կարևոր դեր են խաղում շրջակա միջավայրի կարգավորման գործում: Անպաշտպան տարածքներում գտնվող անտառների մեծ մասը գտնվում է ծայր հյուսիսում: Նրանք աճում են շատ դանդաղ, շատ զգայուն են, և եթե այրվեն, ապա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա կլինի հսկայական»,- ասել է Greenpeace-ի անտառտնտեսության հարցերով փորձագետ Ալեքսեյ Յարոշենկոն:

Ինչպես ընդգծել է պարբերականը, տեղական իշխանությունները հայտարարում են, որ իրենք «խիստ կարիք ունեն» լրացուցիչ կամավորների և գումարների՝ կրակի դեմ պայքարելու համար, սակայն թույլ են տալիս առանց խոչընդոտի բռնկվել 66 հրդեհներ, քանի որ շատ դժվար է դրանց դեմ պայքարել, և դրանք չեն սպառնում տներին կամ տնտեսական ենթակառուցվածքներին: Այս հրդեհները կրակի են մատնել 8000 քառակուսի մղոն՝ գրեթե 10 անգամ ավելի, քան Դիքսի կործանարար հրդեհը Կալիֆոռնիայում, նշում է հոդվածի հեղինակ Ռոբին Դիքսոնը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան