copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:53 10-08-2021

Եթե Ադրբեջանը Ստատուս-քվոն չպահի, Եվրոպան պետք է դիմի պատժամիջոցների. տեսակետ Գերմանիայից

Հայաստան-Եվրոպա, ինչպես նաև Հայաստան-Գերմանիա հարաբերությունների ներկա իրավիճակի և զարգացման տեսլականի մասին զրուցել ենք Գերմանիայի կանաչներ կուսակցության անդամ, Բունդեսթագի պատգամավորության թեկնածու Տոբիաս Բախերլեի հետ:

-Պարո՛ն Տոբիաս, կպատմե՞ք Հայաստան գալու Ձեր նպատակի մասին:

-Ես այստեղ եմ, որպեսզի Հայաստանն ու հայ-գերմանական հարաբերություններն ավելի լավ հասկանամ:

Կարծում եմ, որ այս պահին Գերմանիայի արտաքին քաղաքականության խնդիրներից մեկն էլ նաև այն է, որ Եվրոպական միությունը չի վարում միասնական արտաքին քաղաքականություն:

Դա շատ հաճախ նրան է հանգեցնում, որ մենք՝գերմանացիներս, այդ արտաքին քաղաքականության մեջ չափազանց զուսպ ենք:

Երբեմն դա ճիշտ որոշում է, բայց երբեմն էլ ՝բավականին բարդ:

Իմ կարծիքով, Հայոց ցեղասպանության ճանաչումն այս գործընթացում շատ կարևոր և արդարացի քայլ էր, թեպետ շատ անսովոր էր Գերմանիայի արտաքին քաղաքականության համար:

Դեպի Եվրոպա ձգտում է նաև Վրաստանը, բայց Եվրոպան դեռ չի որոշել, թե ինչպես պետք է վարվի այդ ձգտման հետ, քանի որ երբեմն դրան պատասխանելը դիտարկվում է որպես պրովոկացիա Ռուսաստանի դեմ:

-Ինչպե՞ս կգնահատեք Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Գերմանիայի որդեգրած դիրքորոշումը:

Գերմանիան այդ պատերազմի ժամանակ հստակ դիրքորոշմամբ աչքի չընկավ, բայց նաև պետք է հասկանալ, որ այդ հարցում հստակ դիրքորոշում հայտնելն այդքան էլ հեշտ չէր: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ հավանաբար սա լավ առիթ է ևս մեկ անգամ խոսելու Ադրբեջանում իշխող ռեժիմի և անազատ հասարակության մասին:

Կարևոր են այն քննարկումները, որ ծավալվում են այն հարցերի շուրջ, թե արդյո՞ք արժեր Ադրբեջանում եվրատեսիլ կամ ֆուտբոլային խաղեր կազմակերպել:

Հարկ է նաև չթերագնահատել այն աջակցության կարևորությունը, որ պետք է հատկացվի դեմոկրատական արժեքների համար պայքարող շարժումներին:

Անձնապես ինձ համար կարևոր մարտահրավեր է, թե ինչպես կարելի է աջակցել դեմոկրատական գործընթացներին, որպեսզի այն չդիտարկվի որպես ագրեսիվ միջամտություն երկրի ներսում:

Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը նույնպես այդ գործընթացի մի մասն էր, և այն առանց աջակցության թողնելը, կարծում եմ, հակասում է նաև մեր սեփական չափանիշներին:

-Ի՞նչ կցանկանայիք փոխել Գերմանիայի արտաքին քաղաքականության մեջ:

Ես անձնապես կցանկանայի գերմանական և եվրոպական արտաքին քաղաքականության մեջ տեսնել այն աջակցության ձգտումը, որը կլիներ հանուն լիբերալ արժեքների պահպանման, այլ ոչ թե վերջում ավտորիտար ռեժիմների առաջնորդներին գովել:

Հայաստանի օրինակը վեր է հանում Գերմանիայի՝ այդ ուղղությամբ վարած արտաքին քաղաքականության բացը. մենք երբեմն միայնակ ենք թողնում լիբերալ ուժերին, որոնք կառավարում են կամ ուզում են կառավարել և շարունակում ենք համագործակցել ավտորիտար ռեժիմների հետ:

Հայաստանում և Ադրբեջանում ստեղծված փխրուն զինադադարի պայմաններում վաղ թե ուշ Եվրոպան և Գերմանիան նույնպես հայտնելու են իրենց հստակ տեսակետը:

Լեռնային Ղարաբաղի այժմյան Ստատուս-քվոյի մասին պետք է և պիտի բանակցել, բաց այլևս պետք է հստակեցնել ռազմական միջամտության անթույլատերլիությունը:

Եվ եթե Ադրբեջանը Ստատուս-քվոն չպահի, Եվրոպան պետք է ավելի հստակ դիրքորոշում հայտնի և դիմի պատժամիջոցների:

-Ի՞նչ պետք է անի Հայաստանը, որպեսզի նրան նկատեն Գերմանիայում և Եվրոպայում:

Կարծում այստեղ արդեն Գերմանիան և Եվրոպան պետք է քայլն անեն՝ հասկանալով, որ մեր շահերից է բխում դեմոկրատական հասարակություններին աջակցություն ցուցաբերելը՝ հատկապես հետհեղափոխական շրջանում, հակառակ դեպքում՝ մեծ է Սիրիայի սցենարի կրկնման վտանգը:

Նմանատիպ օրինակները ցույց են տալիս, որ մենք ինքներս չենք ապրում մեր իսկ սահմանած չափանիշները, այդ դեպքում պետք է ազնիվ գտնվել ու խոստովանել, որ առայժմ տվյալ իրավիճակում ոչինչ ձեռնարկել հնարավոր չէ, կամ էլ հստակեցնել, թե ում հետ են ցանկանում համագործակցել:

Այս ամենը մեր շահերից է բխում, քանի որ լիբերալ ուժերը մեր արժեքներն են տարածում ամբողջ աշխարհով:

Շահերը միայն ձեռնտու գնով գազ և նավք ձեռքբերելու մեջ չպետք է լինեն:

Ես վստահ եմ, որ պետք է աջակցել դեմոկրատական ուժերին, քանի որ նրանք երկարաժամկետ կայունություն կարող են բերել և ավելի խաղաղասեր են:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան