Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:00 09-08-2021

Նոր սարքեր՝ ալկոհոլի օգտագործման արձանագրությունները կազմելու համար. Փոփոխություններ՝ Պարեկային ծառայությունում

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում ցանկացած տեսակի արձանագրության կազմման համար նախատեսվում է ամբողջությամբ անցում կատարել համակարգչային ծրագրային ապահովման:

Օգոստոսի 9-ին, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի ուղեկցությամբ Ոստիկանության ՊՊԾ գունդ աշխատանքային այց կատարեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը:

Ներկա էր նաև ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, ով «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այցի նպատակն էր միջազգային գործընկերների հետ քննարկել, թե ի՞նչ է արվել ծառայության գործարկման 1 ամսվա ընթացքում:

«Խոսեցինք մարտահրավերներից, դրական և բացասական արձագանքներից, առաջիկայում լուծելիք խնդիրներից և այլն: Պետք է փորձենք հասցեագրել բոլոր արձագանքները, որպեսզի աշխատանքները ճիշտ կարգավորվեն: Բացասական արձագանքներից է եղել վթարների արձանագրությունների ոչ այնքան արագ կազմումը, առաջին երկու շաբաթում խաչմերուկների կարգավորումների հետ կապված դժվարությունները: Նմանատիպ խնդիրներն ավելի շատ կապված են փորձառության հետ, որոնք արագ փորձում ենք շտկել»,- նշեց Գրիգորյանը:

Պարեկային ծառայության լեյտենանտ Չոբանյանը հյուրերին ներկայացրեց նոր մեքենաների կահավորանքը: Նա ընդգծեց, որ մեքենայում կա ժապավեն պատահարների դեպքում տարածքը սահմանազատելու համար, հարվածային գործիքներ, մետր, կրակմարիչ, դեղատուփ, ճանապարհային ոզնի, ապակի կոտրելու, ամրագոտին կտրելու սարքեր, պահպանման տոպրակ, ալկոմետր, ապակիների ստուգման սարք և այլն:

Լին Թրեյսին և Յան Պլեշինգերը հետաքրքրությամբ ուսումնասիրում էին մեքենաների հագեցվածությունը, դիտարկումներ անում, ինչպես նաև ծանոթանում ծառայողների աշխատանքի մանրամասներին: Խոսվեց նաև տպիչ սարքերի անցում կատարելու մասին, ինչի վերաբերյալ Արդարադատության փոխնախարարը շեշտեց, որ դրանք նախատեսված են լինելու ալկոհոլի օգտագործման արձանագրությունները կազմելու համար:

«Նախկինում, արձանագրությունը կազմելու համար քաղաքացին պետք է գնար բաժին: Այժմ ալկոմետրով կստուգվի վարորդի սթափությունը, թերմոտպիչի միջոցով էլ կտպվի օգտագործած ալկոհոլի աստիճանն ապացուցող կտրոնը, որը թղթային ձևով կկցվի նաև արձանագրությանը: Մենք մշակել ենք նաև համակարգչային ծրագրային ապահովում (software), որի շնորհիվ պարեկների մոտ առկա պլանշետների միջոցով հնարավոր կլինի էլեկտրոնային արձանագրություններ կազմել: Փորձում ենք ավելի շատ արձանագրություններ ներդնել էլեկտրոնային համակարգում, որպեսզի պարեկը վերջնական հաշվարկում խնդիր չունենա թուղթ կազմելու»,- ասաց Գրիգորյանը և հավելեց, որ որոշ արձանագրությունների դեպքում անձանց ծանուցումները հանձնելու մասով պետք է ունենալ նաև թղթային տարբերակ:

Ճանապարհային երթևեկության արձանագրությունների մեծ մասը կազմվում է հենց այդ եղանակով՝ առանց թղթի:

Խոսելով Պարեկային ծառայության ոստիկաններին ամրացված ռետինե մահակների մասին, Գրիգորյանն ասաց, որ ամբողջ աշխարհում դրանց փոխարինում են նորերն ու ժամանակակիցները՝ պոլիկարբոնատայինները:

«Տարբեր մահակներ կան, տարբեր ֆունկցիոնալության, այդ իսկ պատճառով մտադրություն ունենք օրենքում փոփոխություն կատարել, որպեսզի նոր ձեռք բերված պոլիկարբոնատային մահակները կիրառենք օրինական ձևով»,- նշեց ԱՆ նախարարի առաջին տեղակալը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով