copy image url
Ավելին 5 տարի առաջ - 09:27 07-08-2021

Փերիս Հիլթոնը Քարդաշյանների խորհրդով սառեցրել է ձվաբջիջները՝ արտամարմնային բեղմնավորման համար

Փերիս Հիլթոնը պատրաստվում է մայր դառնալ արտամարմնային բեղմնավորման միջոցով, և ամերիկյան շոու բիզնեսի նշանավոր դեմք Քիմ Քարդաշյանը նրան խորհուրդ է տվել սառեցնել ձվաբջիջները: Այդ մասին գրում է StarHit-ը:

Ինչպես նշել է Փերիս Հիլթոնը, ինքը «տոննաներով» պատրաստի ձվաբջիջներ ունի, որոնք կարող է օգտագործել արտամարմնային բեղմնավորման համար: Չնայած այն հանգամանքին, որ 40-ամյա Հիլթոնը ատում է ներարկումները, նա ստիպված էր դրանք անել օրական մի քանի անգամ: Բայց կինը տարել է ամեն ինչ՝ հանուն իր նվիրական նպատակի` երկու երեխաների մայր դառնալու:

Բացի այդ, Փերիս Հիլթոնը իր ուղեկից Քարթեր Ռյումին հիանալի գործընկեր է անվանել և խոստովանել է, որ նրա հանդեպ զգում է իսկական սեր: «Կարծում եմ, որ երբևէ դա չեմ զգացել», - ասել է Փերիս Հիլթոնը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին