copy image url
Ներքին 5 տարի առաջ - 23:48 06-08-2021

Վանաձորի ընտրությունների մասնակցության հետ կապված վերջնական որոշում դեռևս չի կայացվել. Վահե Դոխոյան

Աշնանը Վանաձորում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Այս պահին շրջանառվում են 10 հավանական թեկնածուների անուններ: Նրանց թվում է նաև «Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը:

Դոխոյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Վանաձորում կայանալիք ընտրությունների մասնակցության կամ մասնակցության ձևաչափի հետ կապված վերջնական որոշում կուսակցությունը դեռևս չի կայացրել. «Կուսակցության խորհրդում և նրա ղեկավարի կողմից այս պահին քննարկումներ են տեղի ունենում՝ մեր կուսակցության մասնակցության ձևաչափի կամ մասնակցության դեպքում թեկնածուների հետ կապված»:

Դոխոյանը նաև չի հերքել, որ իր անունը ևս հավանական թեկնածուների թվում է. «Չեմ հերքում, քննարկումներ կան դրա հետ կապված, բայց վերջնական որոշում չունենք կայացրած: Ես՝ թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես քաղաքական գործիչ գործել եմ հանուն Վանաձորի ու վանաձորցու: Կարծում եմ մնացած հարցերը տեխնիկական են կամ դրա ածանցյալներն են»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը