copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:57 06-08-2021

ԵԶԲ–ն ՀՀ-ին 3 մլն դոլար դրամաշնորհ է տալիս. Ավանեսյանը մեկնաբանեց, թե ինչ է արվելու այդ փողով

Եվրասիական զարգացման բանկը ՀՀ-ին 3 միլիոն դոլար դրամաշնորհ է տրամադրելու կորոնավիրի դեմ պայքարելու և առողջապահական համակարգի բարելավման նպատակով։ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Դրամաշնորհի շրջանակներում նախատեսվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի 2 մարզային կենտրոնների` Արմավիրի և Արարատի մասնաճյուղերի ամբողջական վերակառուցում և վերազինում։ Բացի այդ, Լոռու մարզի` Վանաձորի ԲԿ–ին կից, ինֆեկցիոն նոր մասնաշենքի կառուցում»,–ասաց նախարարը։

Կառավարությունը հաստատեց որոշման նախագիծը։

Անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին` Ավանեսյանը նշեց, որ վարակի տեմպերի դանդաղ աճ է նկատվում։ Այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեմ իրականացվել է 190 036 պատվաստում, որից միայն երեկ իրականացվել է 6188 պատվաստում։ Նախարարի խոսքով` հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 4-ը 58 108 անձ է պատվաստվել, որոնցից 2096-ն են եղել օտարերկրյա քաղաքացիներ։

Ավանեսյանը հավելեց նաև, որ այս պահին սպասում են չինական` «Սինոֆարմ» ընկերության պատվաստանյութի մատակարարմանը։



Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել