copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:37 06-08-2021

Ակնայում ականի վրա պայթել է Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցը

Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցը Լեռնային Ղարաբաղի Աղդամի (Ակնայի) շրջանում պայթել է ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը:

Ըստ հաղորդագրության` կազմակերպության աշխատակից Ֆարիդ Ալիևն ականի վրա պայթել է Աղդամի ուղղությամբ նոր ճանապարհն ականազերծելիս:

Ալիևը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է։