copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:19 05-08-2021

«Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ն Ուռուտի հանքային դաշտում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով կրկին կփորձի հանրային լսումներ անցկացնել․ EcoLur

«Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ն չի հրաժարվում ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի հանքային շրջանի Ուռուտի հանքային դաշտի տեղամասում (բազմամետաղ) երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու մտադրությունից:

Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ ընկերությունը նախատեսում է սույն թվականի օգոստոսի 10-ին՝ ժամը 12:00-ին, Ուռուտ բնակավայրում 2021-2024թթ. երկրաբանահետախուզական ուսումնասիրության աշխատանքների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտի վերաբերյալ հանրային բաց լսումների առաջին փուլն անցկացնել:

Համայնքի համաձայնությունը ստանալու դեպքում Ընկերությունը կկարողանա ՇՄԱԳ հայտ ներկայացնել բնապահպանական փորձաքննության:

Հիշեցնենք, որ 2021թ. մայիսին ուռուտցիներն արդեն մեկ անգամ մերժել են ընկերության կողմից նույնատիպ հանրային քննարկման անցկացման փորձը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում