copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:18 04-08-2021

Ջենիֆեր Էնիսթոնը հայտնել է, որ հրաժարվել է չպատվաստված ընկերներից

Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը InStyle ամսագրին տված հարցազրույցում հայտնել է, որ ինքը դադարել է հանդիպել ծանոթների և ընկերների հետ, ովքեր հրաժարվել են պատվաստվել կորոնավիրուսի դեմ:

Նախ, դերասանուհին դժգոհել է տեղեկատվական տարածքում վատ լուրերի առատությունից՝ COVID-19-ի պատճառով:

«Մենք բոլորս հոգնել ենք համավարակի ընթացքում լուրերից, սարսափելի հոգնածություն է, քանի որ հույս ունեինք, որ մի օր կարթնանանք և կլսենք ինչ-որ քաջալերող բան, և այն ամենը, ինչ ստացանք, եղել է ավելի մեծ խելագարություն»,- հայտնել է Էնիսթոնը:

Այնուհետև նա վրդովվել է, որ շատ մարդիկ չեն ցանկանում պատվաստվել, ինչով վտանգի են ենթարկում այլոց առողջությունը:

«Եվ դեռ կա մարդկանց մեծ խումբ, ովքեր հանդես են գալիս ընդդեմ պատվաստումների կամ պարզապես ականջալուր չեն լինում փաստերին: Սա իսկական խայտառակություն է: Ես վերջերս իմ միջավայրում կորցրի մի քանի մարդու, ովքեր հրաժարվել էին կամ չէին բացահայտել (արդյոք իրենք եղե՞լ են պատվաստված), և դա ցավալի էր»,- կիսվել է դերասանուհին:

Ջենիֆերը հավելել է, որ բոլորը պետք է ազնվորեն ասեն՝ պատվաստվա՞ծ են իրենք, թե՞ ոչ: Նրա խոսքով, դա յուրաքանչյուրի բարոյական պարտքն է:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ