copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:03 04-08-2021

Ֆինլանդիայի վարչապետը իր նախաճաշի համար նախատեսված գումարը վերադարձել է պետական բյուջե

Ինչպես հայտնում է ֆիննական Ilta-Sanomat թերթը, երկրի վարչապետ Սաննա Մարին երկրի բյուջե է վերադարձրել հարկատուների հաշվին իր նախաճաշի համար նախատեսված գումարը:

«Վարչապետը վճարել է 2020 թվականի համար, այսինքն՝ ավելի քան 10 000 եվրո», - նշում է թերթը:

Նախարարների կաբինետի ղեկավարը մտադիր է նաև այս տարվա օգոստոսի վերջին վերադարձնել իր ընտանիքի անդամների սննդի վրա ծախսվող միջոցները:

Սաննա Մարին որոշել է կամովին փոխհատուցել իր ծախսած բյուջետային գումարները այն բանից հետո, երբ լրագրողները պարզել են, որ կառավարության ղեկավարի նստավայրում վարչապետի ընտանիքն ամսական մոտ 300 եվրո է ծախսում նախաճաշի համար: Միաժամանակ, կառավարության ղեկավարի համար սննդամթերք գնելու մասին կետ չկա ֆիննական օրենսդրության մեջ:

Մարին Ֆինլանդիայի վարչապետն է 2019 թվականի դեկտեմբերից՝ դառնալով ամենաերիտասարդ վարչապետը ոչ միայն իր երկրում, այլև ամբողջ աշխարհում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում