copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:58 03-08-2021

Մեղրիի մաքսակետի աշխատողները կաշառք են վերցրել, երկուսը կալանավորվել են

Մեղրիի մաքսակետի աշխատողների նկատմամբ քրեական գործ է հարուցվել չարաշահումների և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու փաստերով, նրանցից երկուսը կալանավորվել են, տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը։

Նշվում է, որ ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսակետի ավագ մաքսային տեսուչ Արմեն Փանյանը 2020թ. հուլիսին նույն մաքսակետի նախկին աշխատակից Բագրատ Թումանյանի միջոցով ընդունել է ապրանքների ներկրմամբ զբաղվող Սուրեն Հարությունյանի առաջարկը՝ կաշառքի դիմաց վերջինիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու վերաբերյալ: Արմեն Փանյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Մեղրիի մաքսակետի բաժանմունքի պետ Հայկ Մելքումյանի և նույն մաքսակետի տեսուչ Ռուբիկ Մարգարյանի հետ՝ Սուրեն Հարությունյանի կողմից ներկրվող ապրանքներն առանց տարանցիկ հայտարարագրեր կազմելու մաքսակետի տարածքից անարգել բաց թողնելու գործընթացը կազմակերպելու հարցում:

Հիշյալ հանցավոր սխեմայի շրջանակում Սուրեն Հարությունյանը 2020թ. հուլիսի 5-ից օգոստոսի 22-ը մաքսային հսկողությունից թաքցնելու և մաքսային ձևակերպման ընթացակարգերը շրջանցելու եղանակով բեռնատարներով ԻԻՀ-ից Մեղրիի մաքսակետի տարածք է տեղափոխել 71,980 կգ քաշով մետաղյա ամրաններ, ինչի դիմաց օգոստոսի 29-ին մաքսային տեսուչ Արմեն Փանյանին Բագրատ Թումանյանի միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.510.000 ՀՀ դրամ կաշառք, որից 100,000 ՀՀ դրամը տվել է Բ. Թումանյանին՝ վերոհիշյալ հանցավոր արարքի կատարման հարցում իրեն օժանդակելու համար:

Նման հանցավոր սխեմա կիրառվել է մի քանի այլ դեպքերում ևս։

Աշխատակիցների ապօրինի գործողությունների հետևանքով պետական բյուջե չեն վճարվել ավելի քան 60 մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:

Այս հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանք է առաջադրվել յոթ անձի։ Արմեն Փանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Բագրատ Թումանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալուն հանցակից լինելը), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահելուն հանցակից լինելը), 38-205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով (հարկեր, տուրքեր չվճարելուն հանցակից լինելը)։

Սուրեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (հարկեր, տուրքեր չվճարելը)։

Հայկ Մելքումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահելը)։

Ռուբիկ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահելը) ։

Սամվել Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահելը) ։

Վահագն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (հարկեր, տուրքեր չվճարելը):

Փանյանի և Թումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը