Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 11:41 03-08-2021

Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին տրանսգենդեր մասնակիցը հայտարարություն է տարածել

Նոր Զելանդիայի ծանրամարտիկ Լաուրել Հաբբարդը, որն Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին տրանս կինն է, հույս ունի, որ ժամանակի ընթացքում այս խաղերում նրա ելույթի նշանակությունը կնվազի:

Մարզիկը կարծում է, որ սպորտը շարժվում է դեպի նոր և ավելի ադեկվատ աշխարհ:

«Մենք մարդ ենք, և ես հույս ունեմ, որ միայն այստեղ լինելը բավական է: Այն ամենը, ինչ ես երբևէ ցանկացել եմ որպես մարզիկ, այն է եղել, որ ինձ ընդունեին որպես մարզիկի:

Հուսանք, որ սա ընդամենը մի փոքր քայլ է: Ես իսկապես հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում այս իրադարձության նշանակությունը կնվազի` հետագայում տեղի ունենալիք դեպքերի պատճառով: Տրանսգենդեր համայնքում ավելի շատ տարբերություններ կան, քան ընդհանուրում, քանի որ յուրաքանչյուր մարդ անհատականություն է: Յուրաքանչյուրն ունի իր կյանքը, իր հանգամանքները», - Հաբբարդի խոսքերը մեջբերում է Reuters-ը:

Նորզելանդացին ավարտել է իր ելույթը Ճապոնիայում ընթացող Օլիմպիական մրցաշարում: Մարզիկը չի կարողացել որակավորման փուլում ավարտել պոկում վարժության փորձը: Առաջին մոտեցման ժամանակ նա չի բարձրացրել 120 կգ ծանրությամբ ծանրաձողը, այնուհետև երկու անգամ անհաջող փորձել է բարձրացնել 125 կգ-ը: Այսպիսով, նորզելանդացին չի հասել Օլիմպիական մրցաշարի եզրափակիչ:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել