copy image url
Ներքին 4 տարի առաջ - 09:59 02-08-2021

Մենք իրավունք չունենք մակերեսորեն վերաբերվել մեր պետությանը նետված մարտահրավերներին. Արմեն Սարգսյան

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը մեկնարկել է: Նիստը վարելու իրավունքն արդեն երրորդ անգամ տրվում է պատգամավորներից ամենաավագին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված ազգությամբ քուրդ 76-ամյա Կնյազ Հասանովը: Ողջույնի խոսքով ելույթ ունեցան Ամանայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն
և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախագահը նախ շնորհավորեց բոլորին ԱԺ անդրանիկ նիստի կապակցությամբ և նշեց, որ քաղաքական ուժերին հնարավորություն է ընձեռվել մշակել ու իրականացնել ապագային միտված ծրագրեր՝ հզոր պետության տեսլականով:

«Ապագան մենք ենք․ միասնական՝ միավորված պատմական հիշողությամբ ու նախնիների հանդեպ պարտքով: Պետք է ամեն ինչ անել՝ պահպանելու մեր պետականությունը՝ որպես կարևորագույն համահայկական արժեք: Արդյունավետ կառավարումն ազնիվ ու պատասխանատու լինելն է, իսկ ցանկալին որպես իրականություն ներկայացնելու փորձերը, պոպուլիզմն ու դեմագոգիան տանում են փակուղի: Մենք պետք է խիզախ լինենք՝ ընդունելու մեր թերությունները, հաղթահարելու հիասթափությունը՝ ամրապնդելով վստահությունը պետության հանդեպ: Այսօր առաջնահերթություն է բազմաշերտ ելքեր գտնել ճգնաժամից դուրս գալու համար, իսկ դրան հասնելու համար նախ պետք է վերջ տանք պառակտմանը»,- նշեց Սարգսյանը և հավելեց, որ Հայաստանը պատմական կարևորագույն փուլում է և այս փուլում պետք է մի կողմ դնել անձնական և ներքին խնդիրներն ու միավորվել, քանի որ դա է պետության անվտանգության հիմքը:

Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք կապերին՝ Արմեն Սարգսյանն ասաց, որ Սփյուռքը Հայաստանի համար դրամապանակ չէ. Հայաստանն ու Սփյուռքը մեդալի երկու կողմերն են. «Հայաստանը բոլորի համար պետք է ընկալվի որպես միակ հենման կետը: Երկրի ճգնաժամը կրկին ապացուցում է, որ միայնակ չենք կարող կառավարել ու լուծել խնդիրները, պետք է պատասխանատվության ճիշտ բաժանում լինի, և դա չպետք է դիտարկվի որպես իշխանության կիսում: Մենք իրավունք չունենք մակերեսորեն վերաբերվել մեր պետությանը նետված մարտահրավերներին: Ուստի մեր բոլորի նպատակը պետության ամուր դիմադրողականության ձևավորումը պետք է լինի, և այդ տեսլականը պետք է կառուցվի բարձր տեխնոլոգիական ոլորտի համատեքստում՝ օգտագործելով մեր ներսի ու դրսի մարդկային ներուժը: Անկասկած, սահմանադրական բարեփոխումների կարիք կա»:

Արտաքին քաղաքականության ոլորտում, ըստ նախագահի, առաջնահերթություններ են ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը, Արցախի կարգավիճակի արդար լուծումը և գերիների վերադարձը: «Առանձնահատուկ հարաբերություններ ունենալով ՌԴ-ի՝ Հայաստանը կարող է նպատակային քաղաքականություն վարել բոլորի հետ, դրա համար պետք է հստակեցնենք մեր նպատակները: Աշխարհն արագ փոխվում է: Բացի ավանդական խաղացողներից՝ գերտերություններից, միջազգային քաղաքական հարթակներում էական դեր են ունենալու նաև փոքր ու ազդեցիկ պետությունները և ազգերը: Մենք ունենք հանարավորություն գտնելու մեր տեղն ու դերը միջազգային հանրության մեջ և չի կարելի բաց թողնել այդ հնարավորությունը՝ հակառակ դեպքում կհայտնվենք պատմության լուսանցքում»,- ասաց նախագահը և շեշտեց, ինքն իր թիմով պատրաստ է համագործակցել բոլորի հետ և ներդրում ունենալ վերը նշված գործընթացներում:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը