copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:11 31-07-2021

Երևանում «Opel Astra» է այրվել. վարորդը հիվանդանոցում է

Երևանում հրդեհ է բռնկվել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայում, վարորդը տուժել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` հուլիսի 30-ին, ժամը 22:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ․ Չաուշի փողոցի թիվ 7/4 հասցեի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։55-ին, մարվել՝ 23։06-ին: Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան․ վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։



Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
14:49 Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում․ Աննա Հակոբյան
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
14:14 Ադրբեջանը որպես վերջնագիր պահանջում է գրել նոր Սահմանադրություն․ իրավապաշտպան
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
14:20 ԵՄ-ում պատրաստ չեն բացել շուկաները Հայաստանի ապրանքների համար․ ԱՀԾ
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով