copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:59 30-07-2021

Իտալիայում պատվաստումների վերաբերյալ քննարկումների ժամանակ պատգամավորները քաշքշուկ են սկսել

Իտալիայում, որտեղ գրանցվում է կորոնավիրուսային վարակի թվի կտրուկ աճ, պատգամավորները խորհրդարանում քաշքշուկ են կազմակերպել պատվաստումների վերաբերյալ քննարկման ժամանակ, հայտնում է Corriere della Sera- ն:

Մինչ համավարակի դեմ պայքարի միջոցառումների մասին օրենքի քվեարկությունը, մի քանի պատգամավոր ցուցադրաբար լքել են իրենց տեղերը և պաստառներ են բարձրացրել, որոնց վրա գրված էր «Ոչ կանաչ անձնագրերին» (կորոնավիրուսի պատվաստման վկայագիր - խմբ.):

Պատգամավորներին կարգի են հրավիրել, սակայն նրանք չեն ցանկացել թողնել պաստառները։Ոմանց ձեռքից պաստառները փորձել են ուժով վերցնել։

Օգոստոսի 6 -ից Իտալիայում պատվաստումների կամ հիվանդացած լինելու մասին վկայականները կգործեն մի շարք հանրային հաստատություններում, այդ թվում`ռեստորաններում, թանգարաններում, թատրոններում, մարզասրահներում: Այս ֆոնին երկրում բողոքի ալիք է բարձրացել:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով