copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:24 29-07-2021

Սոթքի հանքավայրը վերսկսել է աշխատանքը․ Ռուզաննա Գրիգորյան

Սոթքի հանքավայրը վերսկսել է աշխատանքը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց GeoProMining ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:

«Գիշերը հանքի տարածքում իրավիճակը հանգիստ է եղել, առավոտյան ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել վերսկսել աշխատանքները։ Ընկերության բոլոր աշխատակիցները վերադարձել են աշխատատեղ և աշխատում են սովորական ռեժիմով»,- ասաց նա։

Գրիգորյանը հավելեց, որ գիշերային հերթափոխի աշխատակիցները կաշխատեն, եթե իրավիճակը շարունակի հանգիստ մնալ:

Նշենք, որ հուլիսի 28-ի ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի աշխատանքը կանգնեցվել էր։

Սոթքի հանքավայրը Հայաստանի ոսկու պաշարներով ամենախոշոր հանքավայրն է։ Խորհրդային տարիներին հանքավայրի մի մասը ներառվել է Հայկական ԽՍՀ Վարդենիսի շրջանում, մյուս մասը՝ Ադրբեջանական ԽՍՀ Քելբաջարի շրջանում։

Արցախյան առաջին պատերազմից հետո ողջ հանքը վերահսկվում էր Հայաստանի կողմից։ Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում հանքի մի մասն անցել է Ադրբեջանին։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան