copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:05 29-07-2021

Բուլղարական պատվաստումների արշավում կատարված սխալները 10 հազար մարդու կյանք են խլել

Բուլղարիայի տեխնիկական կառավարության առողջապահության նախարար Ստոյչո Կացարովն ասել է, որ բնակչությանը կորոնավիրուսի դեմ պատվաստելու արշավին նախապատրաստվելու ընթացքում թույլ տված սխալները շուրջ 10 հազար մարդու կյանք են խլել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Պատվաստումները կազմակերպելիս Բուլղարիան առաջնահերթություն չի տվել 60 տարեկանից մեծ քաղաքացիներին և ծանր հիվանդություններ ունեցողներին: Փորձագետների կարծիքով՝ դա հանգեցրել է մոտ 10 հազար հիվանդի մահվան համավարակի երկրորդ ալիքի ժամանակ, մինչդեռ այդ մարդկանց կյանքերը հնարավոր էր փրկել, քանի որ մահացածների մոտ 80%-ը տարեց քաղաքացիներ էին»,- ասել է Կացարովը՝ պատասխանելով Բուլղարիայի Ազգային ժողովի պատգամավորների հարցերին:

Նախարարը նշել է, որ նախապատվությունը տալով բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութին՝ Բուլղարիան բախվել է դրա պակասի հետ: Դեղամիջոցի մատակարարման հետաձգման պատճառով մինչև փետրվարի վերջ հաջողվել է պատվաստել հանրապետության ընդամենը 200 հազար բնակչի:

Ներկայումս Բուլղարիայում ամբողջությամբ պատվաստված քաղաքացիների տեսակարար կշիռը կազմում է բնակչության 16.2%-ը: Պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացած բուլղարացիների մասնաբաժինը մի փոքր ավելի մեծ է՝ բնակչության 18.1%-ը: Այնուամենայնիվ, երկու ցուցանիշներով էլ երկիրը զբաղեցնում է վերջին տեղը Եվրամիությունում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել