copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:49 28-07-2021

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կրկին դիմել է Կոնգրեսին

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին ծավալված մարտական գործողությունների ֆոնին, կրկին դիմել է Կոնգրեսին` կոչ անելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից ռազմական աջակցությունն Ադրբեջանին:

«Հաշվի առնելով այս առավոտյան Ադրբեջանի վերսկսած հարձակումները Հայաստանի վրա` առավել քան երբևէ անհրաժեշտ է, որ Կոնգրեսն անհապաղ դադարեցնի ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանի սրիկա, ռասիստ, նավթով հարուստ Ալիևի բռնապետությանը»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտյան, ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթացել է ինտենսիվ փոխհրաձգություն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից