copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:31 27-07-2021

Ավազակային հարձակում Էջմիածնում. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 27-ին, դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում դանակով զինված տղամարդը մտել է Էջմիածին քաղաքի Բաղրամյան 82 հասցեում գործող «Թոթլ կերային հավելումներ, համակցված կերեր, եկամտաբերության տեխնոլոգիաներ» խանութ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ըստ shamshyan.com-ի՝ վաճառողուհին դիմադրություն է ցուցաբերել ու մարմնական վնասվածքներ է ստացել: Խանութի ներսում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր, գետնին թափված դրամներ՝ մեծ մասը արյունոտ, կոտրված դանակի շեղբ: Հարձակվողը, այնուամենայնիվ, կարողացել է հափշտակել խոշոր չափի գումար: Ըստ նախնական տեղեկությունների՝ այն կազմում է 2-3 մլն դրամ:

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոշարք