copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:48 27-07-2021

Արցախի ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Հուլիսի 26-ին չհայտարարված մշտադիտարկման այց է կատարել Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Պաշտպանը ծանոթացել է երեխաների իրավունքների պաշտպանության վիճակին, պահման ընդհանուր պայմաններին և նրանց առօրյային։ Այցի ընթացքում նա անմիջական միջավայրում շփվել է երեխաների հետ, առանձնազրույցներ ունեցել երեխաների և տնօրինության հետ։

Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել երեխաների մաքրության ու առողջության պահպանման հարցերին, կրթության իրավունքի իրացմանը, հոգեբանական աշխատանքների որակին, երեխաների հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքին:

Մարդու իրավունքների պաշտպանը դրական է գնահատել, որ հաստատությունում կատարված վերանորոգման աշխատանքների արդյունքում երեխաների պահման պայմանները անհամեմատ ավելի լավ են, քան նախկինում։ Այնուամենայնիվ արձանագրվել է, որ պայմանների հետագա բարելավման հավելյալ կարիք կա, մասնավորապես երեխաների անվտանգության ապահովման տեսնակյունից խիստ անհրաժեշտություն է հաստատության ցանկապատի կառուցումը, ինչպես նաև բակում երեխաների ժամանցի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։

Գեղամ Ստեփանյանը իր լիազորությունների սահմաններում կցուցաբերի աջակցություն քննարկումների ժամանակ արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ, այդ թվում՝ համագործակցելով բոլոր իրավասու մարմինների հետ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը