copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:52 27-07-2021

Պրոտասևիչի ինքնաթիռը վայրէջքի տարած դիսպետչերը կարող էր Վրաստան փախչել

Բելառուսում անհետացել է «Բելաէրոնավիգացիայի» դիսպետչեր Օլեգ Գալելովը, որը բանակցում էր Աթենք-Վիլնյուս չվերթի օդաչուների հետ, որոնք տեղափոխում էին NEXTA տելեգրամյան ալիքի հիմնադիր, նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչին, գրում է «Նաշա Նիվա» տելեգրամյան ալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Գալելովն աշխատել է «Բելաէրոնավիգացիայում» 2010 թվականից: Հուլիսի սկզբին՝ արձակուրդի ավարտից հետո, նա պետք է ներկայանար հերթապահության՝ ըստ նախապես հաստատված ժամանակացույցի, բայց աշխատանքի չի ներկայացել:

Գալելովի գործընկերն ասել է, որ նրան վաղուց չի տեսել. «Լուրեր են պտտվում, որ նա անհետացել է: Գործընկերները չեն կարողանում նրա հետ կապ հաստատել և անհանգստանում են: Ղեկավարությունը մեզ պաշտոնապես ոչինչ չի հաղորդել: Բայց ես նրա մասին չեմ անհանգստանում, կարծում եմ՝ նա ապահովության համար պարզապես հեռացել է: Նա հիանալի մասնագետ է և առանց դժվարության աշխատանք կգտնի ցանկացած երկրում»:

«Նաշա Նիվան» նշում է, որ Օլեգ Գալելովն էթնիկ վրացի է. նա ընտանիքի հետ ապրում էր Մինսկում: Մեկ այլ գործընկեր ենթադրում է, որ նա մեկնել է հարազատների մոտ՝ Վրաստան:

Լրագրողները չեն կարողացել զանգել ոչ Գալելովի տնային, ոչ էլ բջջային հեռախոսներին: Նա չի ջնջել միայն Instagram-ի իր օգտահաշիվը, բայց այնտեղ փոխել է իր անունը, ջնջել բոլոր բաժանորդներին և փակել պրոֆիլը: Նրա կինը նույնպես փակել է սոցիալական ցանցերի բոլոր պրոֆիլները:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում