copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 21:52 26-07-2021

Թուրք պաշտոնյան սպառնացել է Հայաստանին

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը Հայաստանի հասցեին սպառնալիքներ պարունակող գրառում է արել Twitter-ի միկրոբլոգում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Նա մասնավորապես գրել է․ «Հայաստանի՝ Քելբաջարում (Քարվաճառ) իրականացրած հարձակման հետևանքով Ադրբեջանի զինվոր է զոհվել։ Խստագույնս դատապարտում ենք այդ հարձակումը։ Հայաստանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը, որը տարածաշրջանի խաղաղության համար սպառնալիք է։ Այդ ագրեսիվ քաղաքականության համար պատասխանատու են նաև Հայաստանին քաջալերողները»։

Թուրք պաշտոնյան հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուշադրություն էր հրավիրել տարածաշրջանի երկրների հետ ձևավորվելիք պլատֆորմի կարևորության վրա։

«Ասել էր (Էրդողանը), որ Հայաստանն կներգրավվի այդ պլատֆորմում, եթե հրաժարվի իր ագրեսիվ պահվածքից։ Հայաստանը չպետք է վատնի այս պատմական հնարավորությունը։ Հայաստանը պետք է լավ հասկանա մեր նախագահի և Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևի ուղերձները։ Հակառակ դեպքում առերեսվելու է նոր խնդիրների հետ»,- սպառնացել է Չելիքը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի