Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:34 26-07-2021

Կալիֆոռնիայում լայնածավալ հրդեհի պատճառով մարդիկ տարհանվում են

Կալիֆոռնիայում լայնամասշտաբ հրդեհ է բռնկվել 190 հազար ակր տարածքում (ավելի քան 76 հազար հա):

Ըստ Reuters-ի՝ «Dixie» կոչվող հրդեհին միացել է ևս մեկը՝ «Bootleg» անունով: Հրապարակումը նշում է, որ ծխի սյուները կարող են էլ ավելի բորբոքել կրակը: Այս պահին նահանգի իշխանությունները քաղաքացիների արտակարգ տարհանում են իրականացնում:

Կալիֆոռնիայում հայտարարվել է արտակարգ դրություն, փրկարարները շրջում են տներով և նախազգուշացնում տեղի բնակիչներին ծայրահեղ վտանգի մասին: