copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 11:54 25-07-2021

Եվրոպական առողջարանային 11 քաղաքներ ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում

11 հայտնի եվրոպական առողջարանային քաղաքներ ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Որոշումն ընդունվել է կազմակերպության նիստում՝ Ֆուչժոուում (Չինաստան)։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:

«Եվրոպայի մեծ առողջարանային քաղաքներ» անդրազգային հաստատությունը ներառում է 11 քաղաքներ, որոնք տեղակայված են եվրոպական յոթ երկրներում: Ցուցակում ներառված են երեք գերմանական հանգստավայրեր (Բադ-Էմս, Բադեն-Բադեն և Բադ-Կիսինգեն), Չեխիայի երեք առողջարանային քաղաքներ (Ֆրանտիշկովի Լազնե, Կարլովի Վարի, Մարիանսկիե Լազնե), ինչպես նաև ավստրիական Բադեն, բելգիական Սպա, ֆրանսիական Վիշի, Մոնտեկատինի-Տերմե (Իտալիա) և Բաթ (Մեծ Բրիտանիա) քաղաքները:

«Այս բոլոր քաղաքները զարգացել են բնական հանքային ջրերի աղբյուրների շուրջ: Դրանք վկայում են միջազգային եվրոպական առողջարանային մշակույթի մասին, որը զարգացել է 18-րդ դարի սկզբից մինչև 1930-ականներ։ Միասին, այս վայրերը ներկայացնում են մարդկային արժեքների և բժշկության նվաճումների, գիտության, բալնեոլոգիայի զգալի փոխանակում», - ասված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդագրության մեջ:

Եվրոպական հանգստավայրերից բացի, Սաուդյան Արաբիայի Հիմա մշակութային շրջանը, որը պարունակում է ժայռապատկերների զգալի հավաքածու, Ֆրանսիայում գտնվող Կորդուան փարոսը, Նկարիչների Դարմշտադտի շրջանը Մաթիլդենհահեում (Գերմանիա) և 14-րդ դարի որմնանկարչական ցիկլերը Պադովայում (Իտալիա) ևս ներառված են Համաշխարհային ժառանգության ցուցակում:

Ընդհանուր առմամբ՝ ցուցակում ներառված են ավելի քան 1100 մշակութային և բնական ժառանգության օբյեկտներ 167 երկրներում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին