copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:20 24-07-2021

Միանում ենք ստորագրահավաքին. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Երկրորդ օրն է Հյուսիսային պողոտայում մեկնարկել է Գորիսի ու Քաջարանի համայնքապետեր Առուշ Առուշանյանին ու Մանվել Փարամազյանին, Մեղրու նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին, ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանին ազատազրկումից անհապաղ ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքը։

Որքան էլ փորձենք հեռու մնալ որակումներից, սույն անձանց նկատմամբ իրականացվող քայլերը չեն կարող չդիտարկվել որպես քաղաքական հաշվեհարդարի դրսևորում, մանավանդ որ դրանք գրեթե անմիջապես եկան հաջորդելու Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, դրանց նախորդած իրադարձություններին։
Պարոն վարչապետ, երկրին պատուհասածը որքան էլ ընդդիմության հետ մեկտեղ է պահանջում ողջամտության դրսևորում, այդուհանդերձ փաստական իշխանությունը Դուք եք, և հետևաբար առաջաքայլի պատասխանատվությունը ձերն է։ Դուք պարզապես պարտավոր եք կարգավորել ներքաղաքական մթնոլոտը, միավորել հանրությանը, կազմակերպել արտաքին վտանգին դիմակայելը։

Մենք միանում ենք ստորագրահավաքին և գտնում, որ անազատության հետ չկապված այլ խափանման միջոց կիրառելու պայմաններում հնարավոր է հետագայում ապահովել նշված անձանց նկատմամբ արդար ու թափանցիկ դատաքննություն»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը