copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:04 23-07-2021

Չեխիայում բելառուսցին 21 տարվա ազատազրկման է դատապարտվել Դոնբասում պատերազմին մասնակցելու համար

Չեխիայում Վերաքննիչ դատարանը 41-ամյա բելառուսցի Ալեքսեյ Ֆադեևին 21 տարվա ազատազրկման է դատապարտել Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատողականների կողմից պատերազմին մասնակցելու համար: Նա մեղավոր է ճանաչվել ահաբեկչության մեջ: Այս մասին հայտնում է Novinky.cz-ն:

Ֆադեևը երկար տարիներ ապրում է Չեխիայում: 2014 թ. հոկտեմբերից մինչ 2016 թ. մայիս նա բազմիցս մեկնել է Դոնբաս՝ անջատողական խմբավորումներին աջակցելու համար, ծառայել է անջատողական կազմավորումներից մեկի զինված ուժերում:

Նախ՝ Առաջին ատյանի դատարանը դատապարտել է նրան 4.5 տարվա ազատազրկման, քանի որ, ըստ դատավորի, Ֆադեևը չի մասնակցել մարտերին և միայն օժանդակ աշխատանք է կատարել: Սակայն դատախազությունը բողոքարկել է այս որոշումը:

Ֆադեևի պաշտպանը պնդում է, որ մեղադրանքները պետք է հանվեն, քանի որ նա, իբր, չի մասնակցել առաջնագծի մարտերին, այլ Ուկրաինա է մեկնել է խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում