Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:35 22-07-2021

Վրաստանի մի շարք քաղաքացիների տրվել են ՀՀ քաղաքացու անձնագրեր և զինվորական հաշվառման նշումով քարտ

Վրաստանի մի շարք քաղաքացիների ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից (ԱՎՎ) տրվել են ՀՀ քաղաքացու անձնագրեր, ընդ որում, նրանցից ոմանք հաշվառված չեն եղել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունում: Այս մասին գրում է Aravot.am-ը։

ՀՀ ոստիկանության ԱՎՎ-ից այս տարվա հուլիսի 18-ին ստացված գրությամբ հայտնել էին, որ ՀՀ ոստիկանության ԱՎՎ-ից ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն էին ուղարկվել 2020-2021թթ. ընթացքում ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն ստացած և ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորված Վրաստանի 528 քաղաքացիների տվյալները` զինվորական հաշվառման կանգնած լինելու հանգամանքը ճշտելու համար: Ըստ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունից ստացված պատասխանի, պարզվում է, որ ցուցակում ընդգրկված անձանցից 76-ը հաշվառված չեն ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունում, սակայն ՀՀ ոստիկանության ԱՎՎ-ից ստացել են ՀՀ քաղաքացու անձնագրեր` ներկայացնելով ՀՀ քաղաքացու անձնագրի տրման վերաբերյալ դիմում և անձնական հաշվառման քարտ, որոնց վրա առկա է զինվորական հաշվառման կանգնելու վերաբերյալ համապատասխան նշում:

Մասնավորապես, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն այս տարվա հուլիսի 21-ին կատարված համապատասխան հարցմանը ստացվել է պատասխան, որ ցուցակում ընդգրկված Կարեն Խ.-ն (հաշվառված է Վրաստան, ք. Ախալքալաք) ՀՀ ՊՆ Զ և ԶՀ ծառայության հաշվառումներով չի անցնում: Ներկայումս կատարվածի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել