Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:32 21-07-2021

Հաքերները Saudi Aramco-ից փորձում են 50 միլիոն դոլար շորթել․ լրատվամիջոցներ

Հաքերները սաուդյան Saudi Aramco նավթային ընկերությունից պահանջում են 50 միլիոն դոլար փրկագին վճարել՝ նրանց կորպորատիվ տվյալները վերականգնելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Associated Press-ին:

«Saudi Aramco-ն հաստատել է, որ տվյալների բազան իրեն է պատկանում, բայց մուտքի հնարավորությունը պատկանում էր կապալառուներից մեկին», - ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ZeroX հաքերային խումբը հափշտակել է Saudi Aramco-ին պատկանող գաղտնի տվյալների 1 ՏԲ, իսկ ավելի ուշ տվյալները վաճառքի հանվել են darknet ցանցում:

Կիբերհանցագործները գողացված տեղեկատվությունը գնահատել են 5 միլիոն դոլար, մինչդեռ տվյալների բացառիկ ստացումը ZeroX սկավառակների վրա դրանց ամբողջական ջնջմամբ գնահատվել է 50 միլիոն դոլար:

Saudi Aramco-ն հայտարարել է, որ միջադեպը չի ազդել իրենց գործունեության վրա, և նրանք հաքերությունը կապում են կապալառուների աշխատանքի հետ: ZeroX-ը պնդում է, որ տվյալները գողացել են 2020-ին՝ Saudi Aramco-ի «ցանցն ու սերվերները» կոտրելով:

2012-ին Saudi Aramco-ի համակարգերի տվյալների լուրջ խախտմամբ ոչնչացվել էր ընկերության համակարգիչների ավելի քան 30,000 կոշտ սկավառակ: Ենթադրաբար, այս հաքերությունը կապված էր Իրանի հետ, և երկու երկրների միջև կիբերպատերազմի մի մասն էր:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան