Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:31 19-07-2021

Անգլիան վերացնում է բազմաթիվ սահմանափակումներ, չնայած COVID-19-ի հիվանդացության մակարդակը բարձր է

Անգլիայում, հուլիսի 19-ից սկսած, կոչվելով «ազատության օր», վերացվում են կորոնավիրուսի գրեթե բոլոր սահմանափակումները, չնայած այն բանին, որ COVID-19-ի հիվանդացության գրեթե ռեկորդային մակարդակը պահպանվում է՝ շատ ավելի վարակիչ հնդկական «դելտա» շտամի պատճառով:

Կարանտինային միջոցառումներն ուժի մեջ էին շուրջ 17 ամիս և վերացվել են միայն մի քանի ժամ անց այն բանից, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ֆինանսների նախարար Ռիշի Սունակը հայտարարեցին 10-օրյա հարկադիր կարանտինի մասին՝ կորոնավիրուսով վարակվածի հետ շփումից հետո: Դրական է եղել առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդի COVID-19-ի թեստը, որն ավարտել է պատվաստումների ամբողջական կուրսը: Ջոնսոնը և Սունակը նրա հետ կապվել են ամսի 16-ին:

Ներկայում Մեծ Բրիտանիայում օրական գրանցվում է վարակի ավելի քան 50 հազար նոր դեպք, ինչը միայն քիչ է զիջում երկրում այս տարվա հունվար ամսվա համաճարակի բուռն շրջանին:

Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ, ի հեճուկս տագնապալի ցուցանիշներին, ժամանակն է վերաբացել տնտեսությունը, քանի որ մեծահասակների գրեթե 90 տոկոսին արդեն արել են պատվաստանյութի առնվազն մեկ ներարկում, իսկ 68 տոկոսին՝ երկու ներարկում, այսինքն՝ ամբողջովին պատվաստված են:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից