copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:53 19-07-2021

Սյունեցիները մտադրություն չունեն թողնելու իրենց հայրենիքը, հետևաբար պետք է խթանել գործազրկությունը, ինչն էլ տեղի է ունենում. Զ. Փոստանջյան

«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը նոր է վերադարձել Սյունիքից։ Նա երեք օր շրջել է մարզում, եղել տարբեր բնակավայրերում: Այսօր ասուլիսում Զ. Փստանջյանն ասաց, որ հանրային տրադրությունն, իհարկե, խուճապային չէր, բայց անհանգստություն կա հատկապես կապված վերջին իրադարաձությունների հետ՝ Երասխում տեղի ունեցած հրաձգությունները, քաղաքապետերի կալանավորումը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատանքի կանգնեցումը:

«Կոմբինատը կանգնած է, այդտեղ աշխատողները զրկված են աշխատելու իրավունքից: Կար մտավախություն, որ Ագարակի կոմբինատը կարող է նման ճակատագիր ունենալ: Հասկանում են, որ հատուկ քաղաքականություն է վարվում, քանի որ սյունեցիները բավականին ամուր կպած են իրենց հողին, մտադրություն չունեն գաղթելու, անշարժ գույքի գները պահպանվել են նույն մակարդակի վրա: Սա խոսում է այն մասին, որ սյունեցիները մտադրություն չունեն թողնելու իրենց հայրենիքը, հետևաբար պետք է խթանել գործազրկությունը, ինչն էլ տեղի է ունենում»,- ասաց Զ.Փոստանջյանը:

Ըստ նրա, Սյունիքի համայնքապետերի կալանավորումն ինչ որ պրոցեսի մաս է, որն անհրաժեշտ է այսօրվա գործող իշխանությանը, քանի որ այդ կալանավորումների երկու ամիսը ինչ-որ իրադարձությունների ցուցիչ է:

«Այս առումով կային մտահոգություններ, բայց միաժամանակ կար ընդհանուր տրամադրություն, որ պետք է ոտքի կանգնեն ոչ միայն Սյունիքի համար, այլ ազատագրեն Երևանը, քանի որ Երևանն այսօր գտնվում է թշնամու ձեռքում:

Գեթ մեկ մարդ չհանդիպեցի, որ ասի այս իշխանության կողմնակիցն է, մասնակցել է ընտրությանն ու ձայն տվել այս իշխանությանը: Այդպիսի անձնավորության չեմ հանդիպել: Նրանց համար էլ էր հանելուկ, անակնկալ, թե այդ թվերն ինչպես են գրանցվել: Իրենց մեջ համոզմունք ունեին, այդ թվերը կեղծարարության հետևանք է»,- նշեց քաղաքական գործիչը:

Ըստ նրա, ինչպես նոյեմբերի 9-ինն է խայտառակ թուղթ, այդպել էլ ընտրությունների արդյունքները վավերացնող թուղթը և օրինական չեն համարում:

Զ. Փոստանջյանի կարծիքով, Սյունիքի համայնքապետերի նկատմամբ տեղի ունեցող կալանավորումները ունեն հատուկ նպատակ՝ քանի որ Սյունիքում կա հստակ դիմադրություն և կա այդ դիմադրության առաջնորդություն:

«Առաջնորդներն էին այդ քաղաքապետերը: Այդ քաղաքապետերին պետք էր մեկուսացնել, որպեսզի այն ծրագիրը, որի իրականացումը ստաձնել են գործող իշխանությունները, կարողանան իրականացնել, բայց դա չի նշանակում, որ Սյունիքը չի ունենալու նոր առաջնորդություն:

Կալանքի տակ գտնվող մարդկանց փոխարինողներ կլինեն, Սյունիքն առաջին անգամ չէ նման փորձության միջոցով անցնում: Սյունիքը մեր հայրենիքի կարևորագույն հատվածներից է: Բացի այն, որ մեզ համար է կարևորագույն հատված, նաև աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող դիրք ունի, աշխարահաքաղաքական նշանակության պրոցեսների մեջ է: Համոզված եմ՝ ինչ ծրագրված է, չի կարող տեղի ունենալ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է շաբաթ օրը քաղաքագետ Գեղամ Նազարյանին բերման ենթրակելուն, Զ. Փոտանջյանը նշեց, որ այդ չափի ուժի ցուցադրումը խոսում է այն մասին, որ ունեն հստակ վախեր, չեն կարողանում քողարկել, այդ վախն են ցուցադրում:

«Երբ մարդ հանգիստ է, խոսում է, թեպետ կարող է խոսել էմոցիայով և նրա նկատմամբ իշխանության ներկայացուցիչը ուժ է կիրառում, խոսում է իշխանության թուլության, ներքին վախերի, իհարկե, հրահանգավորման մասին: Երբևէ որևէ ցածր կարգավիճակ ունեցող պաշտոնյա նման ոտնձգություն չի անի, եթե չունենա նման հրաման: Այսինքն, հրաման կա, որովհետև այդ հրաման արձակող առաջին դեմքը հենց ինքն է, որ հոգեբանական խնդիրներ ունի»,- նշեց նա:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը

Ձեզ գուցե հետաքրքրի