copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 11:20 17-07-2021

Զանգեզուր. ներքինն ու արտաքինը. Առավոտ

«Երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հերթական, ինձ թվում է, առավել լկտի սպառնալիքներով Հայաստանի հասցեին: Ելույթ ունենալով Բաքվում՝ վերջին պատերազմի մասնակիցներին բնակարաններ բաշխելու արարողության ժամանակ, նա դարձյալ պնդեց, որ ամբողջ՝ իր ձևակերպմամբ, Արևելյան և Արևմտյան Զանգեզուրը, ինչպես նաև՝ Սևանն ու Երևանը, ադրբեջանցիների պատմական հողերն են, ուր իրենք՝ ադրբեջանցիները, անպայման կվերադառնան, որի համար պետք է պատրաստվել նոր պատերազմի:

Մյուս կողմից, ըստ Ալիևի, Ադրբեջանում չկա «Լեռնային Ղարաբաղ» անունով տարածք և, հետևաբար, նման խնդիր էլ գոյություն չունի: Հայկական պետությունը ոչնչացնելու և մեզ այստեղից քշելու մտադրություններն, իհարկե, նոր չեն: Ավելի մտահոգիչ է մեր ներքին հասարակական մթնոլորտը, երբ իշխանամետ ընտրազանգվածին (ավելի քան 600 հազար քաղաքացիներին) չեն հետաքրքրում ո՛չ մեր կրած կորուստները, ո՛չ էլ մեր գլխին կախված իրական սպառնալիքը, որն, ըստ ամենայնի, նրանք կա՛մ լուրջ չեն համարում, կա՛մ էլ հաշտվել են իրականության ու հետագա կորուստների հետ:

Զարմանալի է նաև Հայաստանի իշխանությունների կրավորական դիրքը ոչ միայն այդ հոխորտանքների նկատմամբ, այլև գործողությունների՝ Երասխի ուղղությամբ հակառակորդի զինուժի առաջխաղացման, որի արդյունքում մենք զոհ ունենք: Վարչապետի պաշտոնակատարը, որը գունեղ արտահայտություններ չի խնայում «ներքին թշնամիներին» խարազանելու համար, այս պարագայում սահմանափակվում է ընդհանուր դիվանագիտական ձևակերպումներով: Դժվար է ակնկալել, որ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի ելույթից հետո «լայվ» կմտներ և կխոսեր Ալիևի «թաթիկները կտրելու», «մեյդը փռելու», «վզակոթից բռնելու» և «ասֆալտին պառկացնելու» թեմայով: Այդ բառապաշարը կիրառվում է ներքին կյանքում՝ քաղաքական հակառակորդներին «բարոյապես ջախջախելու» և դրանով իշխանական ընտրազանգվածին ոգևորելու համար: Եվ դա անուղղակիորեն նպաստում է մեր իրական թշնամիների լպիրշ պահվածքին:

«Զանգեզուր» տեղանունը օրերս հնչել է նաև մեկ այլ համատեքստում: ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և այնտեղ ավերածություններ են գործել: Ակցիան իրականացվում է հետընտրական վրեժխնդրության շրջանակներում, քանի որ, հիշեցնեմ, Փաշինյանին Սյունիքի մարզում գրկաբաց չեն ընդունել: Այդ հաշվեհարդարի, կամ, եթե ավելի ճոռոմ բառեր օգտագործենք՝ պողպատե մանդատի և օրենքի դիկտատուրայի միջոցառումների շարքում հետապնդվում են Սյունիքի մարզի մի շարք համայնքապետեր: Հուսով եմ, դատարանները, որոնք, ի տարբերություն դատախազության, ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի, Փաշինյանի գրպանում չեն, իրենց խոսքը կասեն այդ գործերում: Բայց ակնհայտ է, որ այդ բոլոր միջոցառումները թուլացնում են մարզի ու, հետևաբար, ամբողջ պետության անվտանգությունը: Դարձյալ հույս հայտնեմ, որ այդ ամենն արվում է ոչ միտումնավոր»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի