copy image url
Ներքին 5 տարի առաջ - 21:22 15-07-2021

Հայկ Չոբանյանը և Ֆան Յոնգը քննարկել են բարձր տեխնոլոգիական և տնտեսական գոտիների, հեռահաղորդակցության ենթակառուցվածքների ստեղծման և մի շարք այլ ոլորտային հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ Հայաստանի համար այսօր օրհասական է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության հզորացումը՝ երկրի զարգացման ու անվտանգության ապահովման նպատակով, և այս առումով անգնահատելի է Չինաստանի հետ համագործակցությունը՝ որպես զարգացած արդյունաբերական երկիր։ Բարձր գնահատելով Չինաստանի նվաճումները բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, նորարարության, ռազմարդյունաբերության ոլորտներում՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Չինաստանի հետ բոլոր ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացմամբ:

Առանձնակի կարևորելով կրթական բաղադրիչը՝ Չոբանյանն առաջարկել է դեսպանին դիտարկել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և չինաստանյան համալսարանների հետ համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական և տնտեսական գոտիների ներքին և արտաքին հեռահաղորդակցության ենթակառուցվածքների ստեղծման հնարավորությունները։ Նախարարի պաշտոնակատարը հրավիրել է դեսպանին և չինական ընկերություններին մասնակցելու «Դիջիթեք Էքսպո» ցուցահանդեսին։

Դեսպան Ֆան Յոնգը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին ընդունելության համար և նշել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-չինական համագործակցության կարևորության մասին խոսել է նաև ՀՀ վարչապետի և փոխվարչապետի հետ հանդիպումների ժամանակ։ Դեսպանը պատրաստակամություն է հայտնել կրթական հաստատություններից զատ նպաստելու նաև չինական ձեռնարկատիրական ընկերությունների հետ համագործակցության զարգացմանը։

Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, առողջապահության, գյուղատնտեսություն, վերականգնվող էներգիայի և այլ ոլորտներում տեխնոլոգիաների կիրառությանն ուղղված համատեղ հետազոտական ծրագրերի իրականացման և փորձի փոխանակման հնարավորություններին։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով