copy image url
Ներքին 5 տարի առաջ - 17:42 15-07-2021

Հաստատվել են արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման լիցենզավորման կարգերը

Կառավարությունը սահմանել է Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը և այդ գործունեությունների իրականացման լիցենզիաների ձևերը:

Նախագծով առաջարկվում է սահմանել նաև լիցենզիայի տրամադրման կարգը և հայտի մերժման հիմքերը, որոնք հնարավորություն կտան լիցենզավորող մարմնին վերահսկողություն իրականացնել լիցենզիաների տրամադրման գործընթացում։

Սահմանվում են նաև արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի գործունեության քվոտավորման չափերը, որոնք ևս ուղղված են համապատասխան օրենքների պահանջների կատարումն ապահովելուն։

Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիեցենզավորումն իրականացելու է ՀՀ առողջապահության նախարարությունը, իսկ գործունեության իրականացման նկատմամբ վերահսկողությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան