copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 07:27 15-07-2021

Առուշ Առուշանյանի «գլուխն են կորցրել»․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին Գորիս քաղաքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի արդյունքում կան վիրավորներ: Ըստ տեղեկությունների, «ռազբորկայում» ներգրավված են եղել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հարազատները: Իսկ ընդհանրապես, «Փաստ» թերթի աղբյուրների համաձայն, վերջին օրերին Գորիսը վերածվել է յուրատեսակ «Սիցիլիայի»:

Բանն այն է, որ, ըստ գորիսեցիների, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը մոտ տասն օր է ֆիզիկապես չի հասցնում զբաղվել քաղաքի բոլոր խնդիրներով, մասնավորաբար Գորիսում կարգ ու կանոն հաստատելու գործով, քանի որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, ինչպես Սյունիքի այլ համայնքապետների, այնպես էլ Առուշանյանի նկատմամբ գործեր են «կարվում», իրավական գործընթացներ են սկսել: Արդյունքում, ըստ մեր տեղեկությունների, որոշ շրջանակներ Գորիսը նորից փորձում են վերածել կրիմինալ կենտրոնի:

Ըստ Գորիսի մեր աղբյուրների, հատկապես ակտիվացել են Շալունց ընտանիքը, Լիսկայի (Սուրեն Խաչատրյան) Կարենը, Մելոյի (Մելիքսեթ Պողոսյան) հարազատները, Մկրտչյանները և այլն: Գորիսեցիները մեր թղթակցին փոխանցել են, որ երեկոյան ժամը 6-ից հետո տանից դուրս գալ չի լինում, մարդիկ փակվում են իրենց տներում, որովհետև քաղաքում չափազանց վտանգավոր է շրջել: Մասնավորաբար, Գորիսի Թոզկապ հատվածում ամեն օր կռիվ անողների «հերթեր» են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում