copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:49 14-07-2021

Ալիևը հայտարարել է. «Ամբողջ Զանգեզուրը մեր պատմական հողն է, և մենք կվերադառնանք այնտեղ»

«Ստեղծվել է Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտի: Հիմա Հայաստանում այս կապակցությամբ ընկնում են հիստերիայի մեջ: Դրանում ոչ մի իմաստ չկա, Արևելյան Զանգեզուրը մեր պատմական հողն է, Արևմտյան Զանգեզուրը մեր պատմական հողն է»: Ինչպես հաղորդում է «ԱզերԹաջ»-ը, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատերազմում սպանվածների ընտանիքներին և հաշմանդամներին բնակարաններ ու ավտոմեքենաներ շնորհելու արարողությանը:

«Մենք չենք կարող մոռանալ պատմությունը: Մենք չենք կարող լինել ոմանց քաղաքական շահերի պատանդները: Թող գան, բացեն պատմական փաստաթղթերը, քարտեզները, կտեսնեն, թե երբ է խորհրդային կառավարությունը պոկել Զանգեզուրը Ադրբեջանից և հանձնել Հայաստանին: Դա ոչ վաղ անցյալի պատմություն է, տեղի է ունեցել 101 տարի առաջ: Այսինքն՝ մենք պետք է ասենք, որ դա չի՞ եղել: Ինչո՞ւ: Մենք ճշմարտությունն ենք ասում»,- ասել է Ալիևը:

Նա ընդգծել է, որ «այդ հողերը իրենց նախնիներինն են, ամբողջ Զանգեզուրը՝ և Արևելյան, և Արևմտյան»:

«Այժմ Հայաստանում ասում են, որ Իլհամ Ալիևը տարածքային հավակնություններ է ներկայացնում: Եթե կա Արևելյան Զանգեզուր, ապա կա նաև Արևմտյան Զանգեզուր: Այո, Արևմտյան Զանգեզուրը մեր պապերի ու ապուպապերի հողն է: Ես ասել եմ, որ մենք պետք է վերադառնանք այնտեղ: Ես դա ասել եմ դեռևս տասը տարի առաջ: Բոլոր իմ ելույթները կան մամուլում: Ես ասել եմ, որ այդ հողերը մեր նախնիներինն են, մենք պետք է վերադառնանք այնտեղ, և մենք կվերադառնանք, և մենք հետ կգնանք: Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ: Մենք անպայման կվերադառնանք, որովհետև այլ ճանապարհ չկա: Այժմ բոլոր հաղորդակցությունների բացումից հետո մենք, իհարկե, կվերադառնանք, և ադրբեջանական բնակչությունը կվերադառնա իր նախնիների հողերը: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշված է. բոլոր փախստականները պետք է վերադառնան հայրենի հողեր: Մեր հայրենի հողը Զանգեզուրն է, մեր հայրենի հողը Սևանն է, Երևանը: Մենք, իհարկե, կվերադառնանք»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
18:00 ՔՊ-ի նոր ախորժակը. ինչպես են կործանում դինամիկ զարգացող «Արարատցեմենտը»

Ձեզ գուցե հետաքրքրի