copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 23:41 13-07-2021

ՌԴ ԱԳՆ-ն իր զեկույցում անդրադարձել է նաև Վրաստանում ապրող հայերի և ադրբեջանցիների իրավունքներին

Ռուսաստանի արտգործնախարարությունը հատուկ զեկույց է հրապարակել աշխարհի 43 երկրներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ:

Ինչպես գրում է Ալիք մեդիան, զեկույցում հետխորհրդային երկրներից ընդգրկված են միայն Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Լիտվան, Լատվիան և Էստոնիան, իսկ տարածաշրջանի այլ երկրներ, որոնց հետ Ռուսաստանի Դաշնությունը համեմատաբար լավ հարաբերություններ ունի, ներառված չեն։

Զեկույցում խոսք է գնում Վրաստանում հայերի և ադրբեջանցիների ինքնավարության մասին։ Նշվում է, որ այս երկու ազգային փոքրամասնությունների համար լուրջ խնդիր է համարվում լեզվի հարցը։ Քաղաքական գործընթացներում էթնիկ փոքրամասնությունների ցածր մասնակցության պատճառով էթնիկ սփյուռքի ներկայացուցիչները ցանկանում են ավելի մեծ անկախություն՝ կրթության և մշակույթի ոլորտներում ինքնուրույն որոշումներ կայացնելու և երկրի քաղաքականության վրա լծակներ ունենալու համար

Զեկույցում նշվում է, որ վրացական լրատվամիջոցներում հաճախակի են դարձել Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումները: 2011 թ.-ին Վրաստանում «Կրոնական դավանանքների ազատ գրանցման մասին» օրենքի ընդունումից ի վեր գրանցվել են վանդալիզմի բազմաթիվ դեպքեր հայկական եկեղեցիների նկատմամբ:

«Օրինակ, հայ համայնքը վաղուց է բարձրացնում Սամցխե-Ջավախեթիի ինքնավարության հարցը, իսկ Քվեմո-Քարթլիի ադրբեջանցիները պահանջում են լայն ներկայացվածություն տեղական ինքնակառավարման մարմիններում, որտեղ բոլոր հիմնական պաշտոնները զբաղեցնում են վրացիները: Այս կոչերը չեն ստանում Վրաստանի ղեկավարության աջակցությունը, որը գնահատվում է որպես անջատողական տրամադրությունների արտահայտում»,- ասված է զեկույցում:

Սույն դրույթներին հակադարձել է հակամարտությունների գժով վրաց փորձագետ Գիորգի Կանաշվիլին։ Նա շեշտել է, որ Ջավախեթիում ինքնավարության պահանջ դրվել է 1990-ականներին, իսկ այժմ երկու ժողովուրդների միջև այլևս նման տարաձայնություններ չկան։ Իսկ ինչ վերաբերում է ազգային փոքրամասնությունների՝ ինքնակառավարման մարմիններում ներկայացվածությանը, ապա փորձագետը նշել է, որ Մառնեուլիի քաղաքապետը էթնիկ ադրբեջանցի է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ