copy image url
Ներքին 5 տարի առաջ - 21:07 13-07-2021

Արդարադատության նախարարությունը իրենց ստացած պարգևավճարները հաշվելու համար 1 ամիս է ուզում

Արդարադատության նախարարությանը Օրագիր.news-ը գրավոր հարցում էր ուղարկել, որում նախարարությանը խնդրել էինք տրամադրել, թե 2021 թվականի հունվարի 1-ից մինչ այժմ, ինչպես նաև նախորդ ամիս որքան պարգևավճարներ են ստացել նախարար Ռուստամ Բադասյանն ու իր տեղակալները, սակայն նախարարությունը այս թվերը, որոնք վստահաբար նախարարությունում առկա են, ներկայացնելու համար 30 օր ժամանակ է խնդրել․ «Ի պատասխան Ձեր՝ 2021 թվականի հուլիսի 6-ի գրության՝ տեղեկացնում եմ, որ հարցմանը պատասխանելու համար լրացուցիչ աշխատանքներ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում»,- մեր հարցմանն այս կերպ է պատասխանել աշխատակազմի ղեկավար Սուրեն Գալստյանը։

Նախարարության այս պատասխանից 2 եզրահանգում կարելի է անել․ կամ պարգևավճարներն այնքան շատ են, որ չեն կարողանում հաշվել, կամ էլ պարգևավճարներն այնքան շատ են, որ չեն ցանկանում հայտնել և ժամանակ են ձգում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ