copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 19:34 13-07-2021

Ֆրանսիան հորդորել է իր քաղաքացիներին անհապաղ հեռանալ Աֆղանստանից

Աֆղանստանում Ֆրանսիայի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում կոչ է անում երկրում գտնվող Ֆրանսիայի բոլոր քաղաքացիներին լքել երկիրը՝ անվտանգության վատթարացող իրավիճակի պատճառով:

Հաղորդագրությունում նշվում է, որ Ֆրանսիայի կառավարությունը հուլիսի 17-ին կկազմակերպի հատուկ անվճար թռիչք Քաբուլից Փարիզ, որպեսզի Ֆրանսիայի բոլոր քաղաքացիները վերադառնան տուն:

Միևնույն ժամանակ, դեսպանատունը նախազգուշացնում է, որ լրացուցիչ թռիչքներ չեն լինի, ուստի խորհուրդ է տրվում օգտվել այս հատուկ հնարավորությունից: