copy image url
Ներքին 5 տարի առաջ - 13:47 12-07-2021

Պայթյուն՝ Հրազդան քաղաքի զրուցարաններից մեկում. բժիշկները պայքարում են 42-ամյա տղամարդու կյանքի համար

Կոտայքի մարզում, հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 19։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ ստորին վերջույթների ականապայթունային, բեկորային վիրավորում, գլխի սալջարդ վերք, փակ գանգուղեղային վնասվածք հարցական» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ վիրավորը Հրազդան քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Լև Ասրյանն է։

Այնուհետև ոստիկանները, իրականացնելով օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 19։10-ի սահմաններում նա հիվանդանոց է տեղափոխվել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 33 շենքի բակում գտնվող տաղավարից, որտեղ, լինելով միայնակ, նռնակ է պայթեցրել, ինչի արդյունքում էլ վնասվածքներ է ստացել։

Կարճ ժամանակ անց ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Լև Ասրյանը, հնարավոր է, տանը զենք-զինամթերք ունենա և այցելում են նրա բնակության վայրը, որտեղ այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում կարողանում են որոշ հանգամանքներ պարզել, որից հետո կինը իրենց տան պատշգամբի պահարանից ոստիկաններին է ներկայացնում պայուսակներ, որոնց մեջ հայտնաբերվում է 2 հատ «Ֆ1» տիպի նռնակ, 1 հատ «ՌԳԴ 5» տիպի նռնակ, 3 հատ նռնակի պայթուցիչներ, 119 հատ 7.62 տչ փամփուշտներ և նռնակի պլաստմասե կափարիչ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կինը ոստիկաններին հայտնել է, որ նշված զինամթերքը պատկանում է իր ամուսնուն, ով դրանք ձեռք է բերել 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում։

Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը