copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:04 09-07-2021

Բելառուսի ՊԱԿ-ը լայնածավալ գործողություն է սկսել արմատական ընդդիմության դեմ

Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն (ՊԱԿ) հատուկ գործողություններ է իրականացնում՝ արմատական տելեգրամյան ալիքների և զրույցների (չատերի) հեղինակներին ու խմբագիրներին հայտնաբերելու և կալանավորելու ուղղությամբ: Այս մասին «Բելառուս-1» հեռուստաալիքի եթերում հայտնել է Բելառուսի Հանրապետության ՊԱԿ քննչական վարչության պետի տեղակալ Կոնստանտին Բիչեկը:

Բելառուսի հատուկ ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ անվտանգության մարմիններին հաջողվել է պարզել արմատական զրույցների մասնակիցների ինքնությունը: Այժմ հակահետախուզության մարմինները զբաղվում են արմատականների որոնումներով և կալանքով:

Երկրի ՊԱԿ-ը հայտնում է, որ ստուգվելու է զրույցի յուրաքանչյուր մասնակցի մասնակցությունը զանգվածային անկարգություններին և այլ հանցավոր գործողություններին:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել