copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 23:42 08-07-2021

Օլիմպիական խաղերին երկրպագուները ներկա չեն լինի

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կանցնեն առանց հանդիսականների: Այս մասին գրում է Kyodo գործակալությունը:

Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչները, որոնք պատասխանատվություն են կրում խաղերի անցկացման համար, հայտարարել են, որ ոչ մի մարզական համալիրում երկրպագուներ չեն լինի:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: