copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 08:49 08-07-2021

Որոշ ԺՊ-ներ կշարունակեն պաշտոնավարել․ ովքեր կմնան օրենսդիրում, ովքեր կգնան գործադիր․ Հրապարակ

««Քաղպայմանագրի» ցուցակում ընդգրկվածները շունչը պահած՝ սպասում են, թե երբ է Նիկոլ Փաշինյանն ասելու՝ ով է գնում գործադիր, ով՝ ԱԺ, ով ինչ պաշտոն է զբաղեցնելու։ Փաշինյանն առանձնազրույցներ է ունեցել որոշ ԺՊ-ների հետ, որոնք շարունակելու են աշխատել իրենց պաշտոններում։ Ի դեպ, բոլորը ձգտում են գործադիր՝ եթե դա հնարավոր է։

Որոշ լուրերով՝ իրենց պաշտոններին կմնան ԿԳՄՍ նախարարի ԺՊ Վահրամ Դումանյանը, առողջապահության նախարարի ԺՊ Անահիտ Ավանեսյանը, սոցապնախարարի ԺՊ Նարեկ Մկրտչյանը, ով ԱԺ-ից է տեղափոխվել գործադիր և նշանակվել Մեսրոպ Առաքելյանի պաշտոնանկությունից հետո։

Ինչ վերաբերում է Ավանեսյանին, նախապես նրան որոշել էին գործուղել խորհրդարան, սակայն Փաշինյանը փոշմանել է, քանի որ նախարարի համապատասխան թեկնածու չեն գտել։ Բացի այդ, այս պաշտոնին է հավակնում Արարատ Միրզոյանի սանիկ Նարեկ Զեյնալյանը, եթե Ավանեսյանին տանեին ԱԺ, ապա նախարար պետք է նրան նշանակեին, իսկ Փաշինյանը չի ցանկանում Միրզոյանի թիմին նման արտոնություն շնորհել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին