copy image url
Ավելին 5 տարի առաջ - 21:43 07-07-2021

Երակազարկի տատանումները կարող են վկայել B12-ի դեֆիցիտի մասին

Երակազարկի հաճախականության փոփոխությունը կարող է վկայել օրգանիզմում կենսական կարևորության B12 վիտամինի պակասի մասին: Այսպիսի եզրակացության են հանգել ամերիկացի բժիշկները: Express Health ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ B12- ի պակասությունը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, ներառյալ նյարդային համակարգի, սրտի և ուղեղի հիվանդությունների հետ կապված խնդիրներ և անպտղություն:

Հրապարակման հեղինակները նշել են, որ մարդիկ շատ հաճախ չեն էլ իմանում միկրոտարրերի պակասի մասին: Ուստի կարևոր է ուշադրություն դարձնել օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններին՝ առողջության համար ծանր հետևանքներից խուսափելու համար:

Վիտամին B12- ը անհրաժեշտ է արյան կարմիր բջիջների արտադրության համար: Հետևաբար, դրա անբավարարության դեպքում, սիրտը սկսում է ավելի արագ բաբախել, որպեսզի արյան հոսքն ավելացնելով լրացնի դրանց պակասությունը:

Վիտամին B12-ի պակասության այլ ախտանշաններ են հոգնածության զգացողությունը, հաճախակի գլխապտույտները, վերջույթների թմրությունը, մկանային թուլությունը և մոռացկոտություն:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում